«Ֆորմուլա 1». Լյուիս Հեմիլթոնը՝ Բելգիայի Գրան Պրիի հաղթող

27 Օգոստոսի 2017 19:06
«Ֆորմուլա 1». Լյուիս Հեմիլթոնը՝ Բելգիայի Գրան Պրիի հաղթող

Մոտ մեկամսյա դադարից հետո վերսկսվեց «Ֆորմուլա 1»-ի 2017 թվականի մրցաշրջանը, որի 12-րդ Գրան Պրին կայացավ Բելգիայի «Սպա-Ֆրանկորշարմ» մայրուղում: Գրան Պրիի հաղթող դարձավ «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց աշխարհի քառակի չեմպիոն, «Ֆեռարի»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլ»-ը ներկայացնող Դանիել Ռիկարդոն:

Կայացած 12 տուրերից հետո ավտոարշավորդների մրցաշարային աղյուսակը միանձյա գլխավորում է գերմանացի Սեբաստիան Ֆետելը, որն իր հաշվին ունի 220 միավոր: 2-րդ հորիզոնականում ընթանում է Լյուիս Հեմիլթոնը՝ վաստակած 213 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մերսեդես»-ի մեկ այլ ներկայացուցիչ, ֆինն Վալտերի Բոտասը, ով իր ակտիվում գրանցել է 179 միավոր:

Թիմային հաշվարկում առաջատարը «Մերսեդես»-ն է՝ 392 միավորով: 2-րդ հորիզոնականում «Ֆեռարի»-ն է: Իտալական թիմը վաստակել է 348 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ավստրիական «Ռեդ Բուլ»-ը, որն իր հաշվին ունի 199 միավոր:

«Ֆորմուլա 1»-ի հաջորդ Գրան Պրին տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Իտալիայի Մոնցա քաղաքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: