«Ֆորմուլա 1». Սեբաստիան Ֆետելը՝ Հունգարիայի Գրան Պրիի հաղթող

30 Հուլիսի 2017 18:13
«Ֆորմուլա 1». Սեբաստիան Ֆետելը՝ Հունգարիայի Գրան Պրիի հաղթող

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանի 11-րդ Գրան Պրին, որում հաղթող ճանաչվեց աշխարհի քառակի չեմպիոն, «Ֆեռարի»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Ֆեռարի»-ի մեկ այլ ներկայացուցիչ, աշխարհի 2007 թվականի չեմպիոն Կիմի Ռայկոնենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Վալտերի Բոտասը: Չեմպիոնության համար պայքարող Լյուիս Հեմիլթոնը այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով:

Կայացած 11 տուրերից հետո ավտոարշավորդների մրցաշարային աղյուսակը միաձնյա գլխավորում է գերմանացի Սեբաստիան Ֆետելը, որն իր հաշվին ունի 222 միավոր: 2-րդ հորիզոնականում ընթանում է «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը՝ վաստակած 188 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է գերմանական թիմի մեկ այլ ներկայացուցիչ Վալտերի Բոտասը, ով իր ակտիվում գրանցել է 169 միավոր:

Թիմային հաշվարկում առաջատարը «Մերսեդես»-ն է՝ 357 միավորով: 2-րդ հորիզոնականում «Ֆեռարի»-ն է: Իտալական թիմը վաստակել է 318 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ավստրիական «Ռեդ Բուլ»-ը, որն իր հաշվին ունի 184 միավոր:

«Ֆորմուլա 1»-ի հաջորդ Գրան Պրին տեղի կունենա օգոստոսի 27-ին Բելգիայի Սպա-Ֆրանկոշարմ մրցումային վազքուղում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: