«Ֆերարի»-ն ու «Մակլարեն»-ը ներկայացրել են նոր բոլիդները (լուսանկարներ)

15 Փետրվարի 2019 20:44
«Ֆերարի»-ն ու «Մակլարեն»-ը ներկայացրել են նոր բոլիդները (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 15-ին «Ֆերարի»-ն պաշտոնապես ներկայացրել է նոր բոլիդը, որը օգտագործվելու է Formula 1-ի 2019 թվականի մրցաշրջանի համար: Այն ակումբի 90-ամյակի պատվին SF90 անունն է ստացել:

Իտալական թիմի ավտոարշավորդները կլինեն Սեբաստիան Ֆետելն ու Շարլ Լեկլերը, ով փոխարինել է Կիմի Ռայկոնենին:

«Մակլարեն»-ը նույնպես ցուցադրել է նոր բոլիդը, որը ստացել է MCL34 ինդեքսը:

Հավելենք, որ ավելի վաղ իր բոլիդի գերժամանակակից տարբերակն էր ներկայացրել «Ռենո»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: