Daily Mail. Շումախերը այլևս չի գտնվում անկողնային վիճակում

17 Դեկտեմբերի 2018 18:34
Daily Mail. Շումախերը այլևս չի գտնվում անկողնային վիճակում

«Ֆորմուլա 1»-ի աշխարհահռչակ ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, գերմանացին այլևս չի գտնվում անկողնային վիճակում, անջատված է նաև արհեստական շնչառության սարքը:

Չնայած այս ամենին, նշվում է, որ նա ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի և հատուկ հսկողության տակ է գտնվում:

Ամեն օր Շումախերի ընտանիքը 50000 ֆունտ ստերլինգ է ծախսում այդ ամենի համար:

Ավելի վաղ գերմանական մամուլը տեղեկացրել էր, որ «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոնին հնարավոր է տեղափոխեն Դալասի կլինիկաներից մեկը, որը զբաղվում է գանգուղեղային վնասվածքների բուժմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: