17-ամյա ավտոարշավորդուհին սարսափելի վթարի է ենթարկվել (տեսանյութ)

18 Նոյեմբերի 2018 15:58
17-ամյա ավտոարշավորդուհին սարսափելի վթարի է ենթարկվել (տեսանյութ)

Մակաոյում անցկացվող կանանց Formula-3 մրցաշարում սարսափելի վթար է տեղի ունեցել: 17-ամյա գերմանացի ավտոաշրավորդուհի Սոֆիա Ֆլերշի բոլիդը դուրս է թռել մրցուղուց՝ բախվելով ճանապարհի պաշտպանիչ հատվածին: Պատճառը մրցակցի բոլիդի հետ բախումն է եղել:

Այս ամենը տեղի է ունեցել 4-րդ շրջանի ընթացքում, որից հետո մրցաշարը դադարեցվել է:

Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, Ֆլերշին տեղափոխվել են հիվանդանոց: Մարզուհու գիտակցությունը տեղն է, սակայն նա պետք է բժշկական լուրջ հետազոտության ենթարկվի:

Նշվում է, որ վթարի արդյունքում հիվանդանոցում են հայտնվել  ևս 4 հոգի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: