«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը՝ Մեքսիկայի Գրան Պրիի հաղթող

29 Հոկտեմբերի 2018 11:34
«Ֆորմուլա 1». Հեմիլթոնը՝ Մեքսիկայի Գրան Պրիի հաղթող

Մեքսիկայում ավարտվեց «Ֆորմուլա 1»-ի հերթական Գրան Պրի մրցաշարը, որի հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացի ավտոարշավորդը դարձավ «Ֆորմուլա 1»-ի հնգակի հաղթող և այդ ցուցանիշով հավասարվեց Խուան-Մանուել Ֆանխիոյին, ով հանդես է եկել 1950-ական թվականներին։ Նշենք, որ առավել տիտղոսակիր է միայն լեգենդար Միխայել Շումախերը. նա 7 անգամ է հաղթել մոլորակի թիվ 1 ավտոմրցաշարում։ 

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին հատվածում Հեմիլթոնը զիջում էր իր գլխավոր հակառակորդին՝ Սեբաստիան Ֆետելին («Ֆերրարի»), սակայն մի քանի հաղթանակից հետո 33-ամյա մարզիկը սկսեց գլխավորել անհատական հաշվարկը, իսկ մրցաշարի աշնանային հատվածում իր կայունության և Ֆետելի սխալների շնորհիվ մեծացրեց առավելությունը և մրցաշրջանի ավարտից 3 փուլ առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Հավելենք, որ ամբողջ կարիերայի ընթացքում Հեմիլթոնը 227 Գրան Պրիի է մասնակցել և 71 հաղթանակ տոնել։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: