Բոլտը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի լեգենդների հանդիպմանը

17 Օգոստոսի 2017 20:32
Բոլտը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի լեգենդների հանդիպմանը

Ճամայկացի լեգենդար արագավազորդ Ուսեին Բոլտը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի լեգենդների միջև սեպտեմբերի 2-ին կայանալիք բարեգործական հանդիպմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի ամենաարագավազ մարդը մանկունիանցիների կազմում կմասնակցի այդ հանդիպմանը, քանի որ նա բազմիցս հայտարարել էր, որ իր կարիերայի ավարտից հետո ցանկանում է ուժերը փորձել նաև ֆուտբոլում:

«Ցավոք, ես ազդրի մկանների պատռվածք ունեմ: Վերականգնման համար ինձ երեք ամիս է հարկավոր: Սովորաբար իմ առողջական վիճակի մասին տվյալներ չեմ հրապարակում, բայց այս անգամ շատ մարդիկ կային, որոնք հարց էին տալիս՝ ես իսկապես վնասվածք ստացե՞լ եմ, թե՞ ոչ:

Երբեք չեմ ստել իմ երկրպագուներին, և իմ ցանկությունը՝ վերջին անգամ հանդես գալ աշխարհի առաջնությունում, լիովին անկեղծ էր»,- 30-ամյա աթլետի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Ուսեին Բոլը վնասվածք էր ստացել Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության 4x100մ փոխանցումավազքի ժամանակ: Այս մրցությունը վերջինը դարձավ օլիմպիական ութակի չեմպիոնի պրոֆեսիոնալ կարիերայում:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: