Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցեն Հայաստանի առաջատար մարզիկները

23 Մայիսի 2017 16:43
Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցեն Հայաստանի առաջատար մարզիկները

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Տղամարդկանց եւ կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնի 16 մարզիկ:

Կանայք. Մարիաննա Բաղյան, Գայանե Չիլոյան, Լիլիթ Հարությունյան, Անգելինա Ավագյան, Էլլադա Ալավերդյան, Յանա Աբրահամյան, Ժաննա Շահնազարյան

Տղամարդիկ. Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան, Գոռ Ներկարարյան, Լևոն Աղասյան, Ռոման Ալեքսանյան, Մանուկ Մանուկյան, Մելիք Ջանոյան, Արամայիս Սարգսյան:

Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը:

Նախատեսվում է նաև, որ մի քանի աթլետ հանդես կգա Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: