Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն 50 ֆուտբոլիստներից մեկը. Ուսեին Բոլտ

06 Մայիսի 2017 14:26
Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն 50 ֆուտբոլիստներից մեկը. Ուսեին Բոլտ

Օլիմպիական 8-ակի չեմպիոն, թեթևատլետ Ուսեին Բոլտը խոսել է ֆուտբոլում իր ամբիցիաների մասին:

«Ես ձգտում ունեմ դառնալու աշխարհի լավագույն 50 ֆուտբոլիստներից մեկը, եթե անընդհատ խաղալու հնարավորություն ունենամ: Ցանկանում եմ հարձակվող լինել և մեկ մրցաշրջանում առնվազն 20 գոլ խփել:

Սիրում եմ այս սպորտաձևը և նման նպատակ վաղուց ունեի: Վերջին ամիսներին խոսել եմ ակումբների հետ, եղել են հնարավորություններ, բայց դեռևս կոնկրետություն չկա: Տեսնենք՝ ինչ կլինի:

Ֆուտբոլը ֆիզիկական տեսանկյունից շատ բարդ սպորտաձև է, և ես արդեն երիտասարդ չեմ, բայց կարծում եմ, որ կարող եմ չորս տարի լավ խաղալ», - So Foot Magazine-ի հետ հարցազրույցում նշել է ճամայկացի թեթևատլետը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: