Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

30 Հունիսի 2019 17:00
Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Եվրոպական խաղերի վերջին օրը արգասաբեր էր Հայաստանի համար:

Նախ բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեցին, այնուհետև ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակով մեր թիմին ևս մեկ ոսկի բերեց Արթուր Ալեքսանյանը:

Սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչներից  հենացատկի և ազատ վարժության ծրագրերին մասնակցեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն, տեղեկացնում է ՀՕԱԿ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր օղակներ վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը, ով գրանցել էր 14.766 արդյունքը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: