Եվրոպական խաղեր. Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց օղակներ վարժությունում

30 Հունիսի 2019 16:44
Եվրոպական խաղեր. Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց օղակներ վարժությունում

Եվրոպական խաղերի վերջին օրը անցկացվում են սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։ 

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Դավթյանն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։

Չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։

Լուսանկարը՝ armnoc-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: