Շեցին-2019․ Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերի ուղեգիր է նվաճել

10 Ապրիլի 2019 22:22
Շեցին-2019․ Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերի ուղեգիր է նվաճել

Լեհական Շեցին քաղաքում շարունակվում է այսօր մեկնարկած մարզմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Չնայած՝ այս պահին մեկ ենթախումբ էլ շարունակում է ելույթները, սակայն արդեն պարզ է, որ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Եվրոպական խաղերի ուղեգիր։

Մինսկ-2019-ի մարմնամարզության բազմամարտի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում մինչև 18-րդ տեղ զբաղեցրած մարմնամարզիկները։

Երրորդ ենթախմբից հետո պարզ կլինի, թե մեր մարզիկներից ովքեր են շարունակում պայքարը եզրափակիչներում։

Ակնհայտ է, որ եզրափակչ ուղեգրի հնարավորությունից զրկվել է Հարություն Մերդինյանը, ով նժույգթափերի վարժության ժամանակ ընկավ գործիքի վրայից։ Եզրափակչի ուղեգիր չի նվաճել նաև Արթուր Ավետիսյանը, ով հանդես էր գալիս օղակների վրա։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: