Հուսով եմ 2018 թվականին կսկսեմ ֆուտբոլային կարիերաս. Բոլտ

21 Հոկտեմբերի 2017 11:38
Հուսով եմ 2018 թվականին կսկսեմ ֆուտբոլային կարիերաս. Բոլտ

Օլիմպիական 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ տարվանից իրեն ֆուտբոլում փորձել: 

«Այո՛, ես հաճույքով կփորձեի ֆուտբոլ խաղալ, այժմ հեռացել եմ թեթև աթլետիկայից: Դրա մասին ասել եմ հարցազրույցի ժամանակ, և շատ ակումբներ ինձ իրենց առաջարկներն են արել: 

Ցավոք, օգոստոսին ծնկատակի ջլի վնասվածք եմ ստացել, և այդ ժամանակվանից ի վեր չեմ կարողացել մարզվել: Հուսով եմ, որ 2018 թվականին կկարողանամ սկսել ֆուտբոլային կարիերաս», - ճամայկացու խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: