Լեգենդար Մայքլ Ֆելփսը մարտահրավեր է նետել Քոնոր ՄաքԳրեգորին

29 Օգոստոսի 2017 23:51
Լեգենդար Մայքլ Ֆելփսը մարտահրավեր է նետել Քոնոր ՄաքԳրեգորին

Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը մարտահրավեր է նետել UFC-ի ընդհանուր մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին: 

«Այս բոլորը խոսակցություններ են...մասնակցե՞նք մրցավազքի»,- գրել է լեգենդար լողորդը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՄաքԳրեգորը բռնցքամարտի կաննոերով մենամարտ անցկացրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին 12-ակի չեմպիոն, 40-ամյա Ֆլոյդ Մեյվեզերի հետ: Վերջինս 10-րդ ռաունդում նոքաութի ենթարկեց իռլանդացուն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: