Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

27 Օգոստոսի 2017 17:18
Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում և 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009  թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:

Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: