Անի Պողոսյանն աշխարհի առաջնությունում թարմացրեց Հայաստանի պատանիների ռեկորդը

25 Օգոստոսի 2017 17:50
Անի Պողոսյանն աշխարհի առաջնությունում թարմացրեց Հայաստանի պատանիների ռեկորդը

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մեկնարկեցին 100 մետր ազատ լողաոճում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Անի Պողոսյանը 85 մասնակիցների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը: Նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանեց 48-րդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: