Հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված «Գրան Պրի»-ի խաղարկությունում

29 Մայիսի 2017 15:42
Հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված «Գրան Պրի»-ի խաղարկությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ մրցաձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր:  Այս մասին հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության բաժինը:

Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: 
 
Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն մրցաձևում գրավել 3-րդ տեղը:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: