Պատանի լողորդները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը

26 Մայիսի 2017 13:37
Պատանի լողորդները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը

Մայիսի 27-28-ին Թբիլիսիում կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Վրաստանի մայրաքաղաք կմեկնի 16 լողորդ (7 աղջիկ և 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:

Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: