Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրի»-ին

11 Մայիսի 2017 14:42
Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրի»-ին

Մայիսի 26-28-ը հայ ջրացատկորդները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրի»-ին:

«Ազատը լիարժեք չի վերականգնվել վնասվածքից, սակայն դեռ մի քանի օր ունենք: Նա կմասնակցի միայն սինքրոն ցատկ մրցաձեւում, որպեսզի շատ չծանրաբեռնվի և վնասվածքը չխորանա: Իսկ Վլադիմիրը հանդես կգա նաև անհատական ցատկում:

Եղբայրների մարզավիճակն իդեալական չէ, պատրաստվելու քիչ ժամանակ ունեինք, բայց կփորձենք առավելագույնի հասցնել:

Մադրիդի «Գրան Պրին» մեզ համար կարեւոր է որպես մրցափորձ, Եվրոպայի առաջնությունից առաջ: Արդյունքներին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Դեռ չգիտեմ ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ արդյոք մեդալի շանս կունենա՞նք: Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է», - Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 12-18-ը Կիևում: Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռևս չի որոշել թիմի կազմը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: