Հայ ջրացատկորդն արծաթե մեդալ է նվաճել Ուկրաինայում

01 Մայիսի 2017 10:23
Հայ ջրացատկորդն արծաթե մեդալ է նվաճել Ուկրաինայում

Ապրիլի 30-ին ավարտվել է ջրացատկի Ուկրաինայի Գավաթի  բաց առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մրցաշարի վերջին օրը 10 մ անհատական աշտարակացատկ ձեւում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ 

Նշվում է, որ Վլադիմիր Հարությունյանը մայիսի վերջին եղբոր՝ Ազատ Հարությունյանի հետ կմասնակցի Մադրիդում կայանալիք Գրան Պրի մրցաշարին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: