Չինացի երեխան կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

12 Սեպտեմբերի 2019 15:31
Չինացի երեխան կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

12-ամյա չինացի Վանգ Չժայինը հաղթել է լողի ազգային առաջնությունում։ Թիկնալողի 200 մ մրցատարածությունում նա անհավանական 2։10,79 արդյունքով նաև հնարավորություն է ստացել մասնակցելու 2020 թվականի Օլիմպիական խաղերին։

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում տղամարդկանց լավագույն ցուցանիշն այս մրցատարածությունում 2։10,01 է, 12-ամյա մարզուհիների մեջ էլ՝ 2:15.17։

Հավելենք նաև, որ հաշվի առնելով նաև ձմեռային խաղերը՝ Օլիմպիադաների պատմության ամենաերիտասարդ մասնակիցը նորվեգացի գեղասահորդուհի Սոնա Հենին է, ով 11 տարեկանում մասնակցել է 1924 թվականի խաղերին։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: