Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել երիտասարդների միջազգային մրցաշարում

23 Օգոստոսի 2017 18:19
Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել երիտասարդների միջազգային մրցաշարում

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալներ:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրներից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: