ԱԱ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Համբուրգ

23 Օգոստոսի 2017 13:24
ԱԱ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Համբուրգ

Օգոստոսի 21-ին բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ժամանել է Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վաղը տեղի է ունենալու մրցաշարի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 25-ից կմեկնարկեն մենամարտերը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էին ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: