Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում

16 Օգոստոսի 2017 15:50
Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում

Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) և Անուշ Գրիգորյանը (52 կգ):

Մախաչկալայում մեր մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: