Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է. Դավիթ Թորոսյան

14 Օգոստոսի 2017 18:20
Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է. Դավիթ Թորոսյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, նախապատրաստվելով Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանն ու Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսել է նախապատրաստական շրջանի մասին:

«Հավաքին մասնակցում է ամբողջ հավաքական թիմը: Այս ամիս հավաքականի 5 անդամներ Մախաչկալայում մասնակցելու են միջազգային մրցաշարի, սակայն մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է: Հիմնականում աշխատում ենք Հովհաննես Բաչկովի ու Կարեն Տոնականյանի վրա: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են լավագույն բռնցքամարտիկները: Իհարկե դժվար կլինի, բայց պետք է հաղթահարենք այդ դժվարությունները: Եվրոպայի առաջնությունում համաշխարհային բռնցքամարտի լիդերներն էին մասնակցում, բայց Բաչկովը կարողացավ գեղեցիկ կերպով հաղթանակներ տանել: Հուսով ենք, որ այս անգամ էլ ամեն ինչ լավ կստացվի»,- Թորոսյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը::

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մեր մարզիկները Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Համբուրգ կմեկնեն օգոստոսի 21-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: