Հայ բռնցքամարտիկներն ընկերական մենամարտեր են անցկացրել Լեհաստանի հավաքականի հետ

28 Մայիսի 2017 17:19
Հայ բռնցքամարտիկներն ընկերական մենամարտեր են անցկացրել Լեհաստանի հավաքականի հետ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը Լեհաստանի Կելցե քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայ բռնցքամարտիկները մարզվել են այդ երկրի հավաքականի հետ համատեղ, նաև անցկացրել ընկերական մենամարտեր։

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել Վլադիմիր Մարգարյանը (69 կգ քաշային կարգ), Արման Դարչինյանն (75 կգ) ու  Նարեկ Մանասյանը (91 կգ)։

Վահե Բադալյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ),  Հովհաննես Բաչկովը (64 կգ),  Յուրա Դարաբյանը (75 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են:

Հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: