Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը կրկին հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ

16 Սեպտեմբերի 2019 21:44
Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը կրկին հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթել է Սլովակիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչին: Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Հովհաննիսյանը 1/8:

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: