Բռնցքամարտի ԱԱ. Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց

15 Սեպտեմբերի 2019 23:41
Բռնցքամարտի ԱԱ. Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության շրջանակում 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Այսպիսով, քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 5 ներկայացուցիչ:

Հենրիկ Սարգսյանից բացի պայքարը շարունակում են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: