Բռնցքամարտի ԱԱ. Էրիկ Պետրոսյանը մեկնարկեց պարտությամբ

11 Սեպտեմբերի 2019 19:23
Բռնցքամարտի ԱԱ. Էրիկ Պետրոսյանը մեկնարկեց պարտությամբ

Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Պետրոսյանը (57 կգ) Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 0:5 հաշվով պարտվել է կանադացի Էրիկ Ռոբին Բասրանին և դուրս մնացել պայքարից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) հաղթանակով էր մեկնարկել և դուրս եկել 1/16 եզրափակիչ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) պարտվել էր մեկնարկային մենամարտում և լքել պայքարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: