Բռնցքամարտի ԱԱ. Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակցին

10 Սեպտեմբերի 2019 20:00
Բռնցքամարտի ԱԱ. Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակցին

81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն անհաջող է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:4 հաշվով պարտվել է Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին և դուրս մնացել պայքարից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դուրս է եկել 1/16 եզրափակիչ:

Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: