Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

09 Սեպտեմբերի 2019 18:00
Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Եկատերինբուրգում մեկնարկած բռնցքամատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնի և դուրս եկել 1/16 փուլ:

Հիշեցնենք, որ Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 8 բռնցքամարտիկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: