Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Արթուր Շախպազյանն ու Ռաֆայել Հակոբյանը մեկնարկել են հաղթանակով

04 Սեպտեմբերի 2019 23:04
Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Արթուր Շախպազյանն ու Ռաֆայել Հակոբյանը մեկնարկել են հաղթանակով

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել եւ 1/8 եզրափակիչ դուրս եկել 56 կգ քաշային Արթուր Շախպազյան ու 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտություն են կրել:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 8 բռնցքամարտիկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: