Բռնցքամարտ․ Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Սոֆիա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

01 Սեպտեմբերի 2019 22:33
Բռնցքամարտ․ Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Սոֆիա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն այս գիշեր կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա: 

Հաղորդվում է, որ մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների ելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: