Պատանեկան ԵԱ. 9 հայ բռնցքամարտիկ՝ կիսաեզրափակիչում

08 Օգոստոսի 2019 15:10
Պատանեկան ԵԱ. 9 հայ բռնցքամարտիկ՝ կիսաեզրափակիչում

Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական facebook-յան էջը:

Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն ու 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Այսօր՝ օգոստոսի 8-ին առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: