Եվրոպայի առաջնություն. հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը

05 Օգոստոսի 2019 15:28
Եվրոպայի առաջնություն. հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը

Թբիլիսիում մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական facebook-յան էջը:

Օգոստոսի 4-ին ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 48 կգ քաշային Սարգիս Թումանյանն եւ 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: 

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: