Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ռումինացի մարզիկին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

25 Հունիսի 2019 20:47
Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ռումինացի մարզիկին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում 49 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում հաղթեց ռումինացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Հովհաննիսյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի կայքը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչում են նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Վերջինն այսօր անցկացրել է իր առաջին մենամարտը՝ հաղթանակ տանելով իռլանդացու նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: