Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 բռնցքամարտիկ

22 Մայիսի 2019 23:45
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 բռնցքամարտիկ

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական երկրորդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը, որը մասնակցելու է տարվա կարևորագույն ստուգատեսերից մեկին: Մկրտչյանի և հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա և 1 աղջիկ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: