Հովհաննես Բաչկովը՝ միջազգային մրցաշարի հաղթող

11 Մայիսի 2019 21:22
Հովհաննես Բաչկովը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթ»-ի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին և նվաճել ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: