Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Անի Հովսեփյանը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

12 Մարտի 2019 21:08
Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Անի Հովսեփյանը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Անի Հովսեփյանը ժամանակից շուտ հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Անուշ Գրիգորյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգա և կիսաեզրափակչի համար կպայքարի 4 բռնցքամարտիկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: