Ռուդիկ Մկրտչյանը՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

28 Հունվարի 2019 18:36
Ռուդիկ Մկրտչյանը՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին մարզչական աշխատանքները: Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը՝ ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի այն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, ովքեր հասել են նշանակալի ձեռքբերումների և առաջիկայում կարևորագույն մենամարտեր ունեն:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:

Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել:

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: