«Chemistry Cup-2017». հայ բռնցքամարտիկները անհաջող են հանդես գալիս

16 Մարտի 2017 17:31
«Chemistry Cup-2017». հայ բռնցքամարտիկները անհաջող են հանդես գալիս

Գերմանիայի Հալե քաղաքում ընթանում է բռնցքամարտի «Chemistry Cup-2017» միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Երիցյանը (69 կգ) և Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտվեցինքառորդ եզրափակչում և դուրս մնացին հետագա պայքարից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Գոռ Երիցյանն իր առաջին մենամարտում հաղթել էր ամերիկացի Բրայան Սեբալոյին (3:2), սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Աբիլայհան Ժուսուպովին (2:3), իսկ Վազգեն Շահվերդյանը մեկնարկային մենամարտում պարտվեց գերմանացի Մաքսիմ Կոտսին (0:5):

Հովհաննես Դանիելյանը պայքարի մեջ կմտնի կիսաեզրափակիչ փուլից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: