Միջազգային մրցաշար. մեր բռնցքամարտիկները հաղթել են թուրք մրցակիցներին

13 Սեպտեմբերի 2018 12:08
Միջազգային մրցաշար. մեր բռնցքամարտիկները հաղթել են թուրք մրցակիցներին

Թուրքիայում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև մեր ներկայացուցիչները: Մեր երկիրը ներկայացնում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Երեկ կայացած մենամարտերում մեր բռնցքամարտիկներից 4-ը հաղթանակ են տարել թուրք մրցակիցների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է Գանան ներկայացնող մարզիկին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշենք, որ 1/4 եզրափակչի մենամարտերը կկայանան այսօր՝ սեպտեմբերի 13-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: