Հայ բռնցքամարտիկները մոտ են երիտասարդների աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելուն

24 Օգոստոսի 2018 23:58
Հայ բռնցքամարտիկները մոտ են երիտասարդների աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելուն

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: 

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր մեր 3 բռնքամարտիկներն էլ հաղթանակ են տոնել:

56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն առավելության է հասել վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթել է Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին:

Նշենք, որ մեր բռնցքամարտիկներն արդեն դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: