Երիտասարդական ԱԱ. հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաջողությամբ

23 Օգոստոսի 2018 19:18
Երիտասարդական ԱԱ. հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաջողությամբ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տոնել 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Պարտություն է կրել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ռինգ դուրս կգա այսօր երեկոյան: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 5 բռնցքամարտիկով՝ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: