Կասպիյսկում տեղի ունեցած բռնցքամարտի մրցաշարում Հայաստանն արծաթե մեդալ է նվաճել

15 Հունիսի 2018 11:09
Կասպիյսկում տեղի ունեցած բռնցքամարտի մրցաշարում Հայաստանն արծաթե մեդալ է նվաճել

Կասպիյսկում ավարտված Ումախանովի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արմեն Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բացի Մինասյանից, Կասպիսկում հանդես էին գալիս նաև 60 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը: Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: