Ստրանջա-2017. մեր տղաներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը

25 Փետրվարի 2017 12:04
Ստրանջա-2017. մեր տղաներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան քառորդ եզրափակչի մենամարտերը:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն են կրել:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: