Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն մեկը

20 Ապրիլի 2018 14:11
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն մեկը

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը հաղթանակ տարավ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցչին: Պարտություն կրեցին 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 6 ներկայացուցիչներ: Նրանք են. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: