Հենրիկ Սարգսյանն ու Վահե Բադալյանը դուրս մնացին Ստրանջայի մրցաշարի պայքարից

22 Փետրվարի 2017 14:44
Հենրիկ Սարգսյանն ու Վահե Բադալյանը դուրս մնացին Ստրանջայի մրցաշարի պայքարից

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում երեկ ռինգ դուրս եկան նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը։ Հայ բռնցքամարտիկները պարտվեցին Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:

Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: