Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել է եզրափակչում

26 Փետրվարի 2018 14:06
Ստրանջա-2018. Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել է եզրափակչում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է Ստրանջա-2018 սիրողական բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը:

Գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Պետր Բելբերովին և բավարարվել արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Հովհաննիսյանը 5:0 հաշվով հաղթել էր Չինաստանի ներկայացուցչին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: