Ստրանջա-2018. Հայաստանի չորս բռնցքամարտիկ այսօր կպայքարի կիսաեզրափակչի համար

23 Փետրվարի 2018 16:35
Ստրանջա-2018. Հայաստանի չորս բռնցքամարտիկ այսօր կպայքարի կիսաեզրափակչի համար

Սոֆիայում շարունակվում է «Ստրանջա-2018» բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Երեկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակչից, բայց չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ և ապահովել բրոնզե մեդալ:

Այսօր քառորդ եզրափակչի մենամարտերում ռինգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ՝ Վահե Բադալյան (52 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (91+ կգ):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի կայքից.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: